Սեքսուալ Իրինա Շեյքը՝ Բեռլինում կայացած «Հերկուլես» ֆիլմի պրեմիերային

14:32   22 օգոստոսի, 2014

Երեկ՝ օգոստոսի 21-ին, Բեռլինում կայացել է «Հերկուլես» ֆիմի պրեմիերան, որն իր ներկայությամբ զարդարել է Իրինա Շեյքը։ Իհարկե, նա եղել է բոլորի ուշադրության կենտրոնում։

Իրինա Շեյքը ֆիլմի դերասանների համար նախատեսված պրոմո շքերթը, կարծես թե, վերածել է անձնական դեֆիլեի, որտեղ նա ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը, ինչը հիանալիորեն ընդգծում էր իր ալ կարմիր կոմբինիզոնը։ Սուպերմոդելի տեսքն ավելի ամբողջական են դարձրել Louboutin սեւ բարձրակրունկ կոշիկները։ Պետք  է նշել, որ Իրինայի դիմահարդարումն ու մազերի սանրվածքը շատ համեստ են եղել։

Ինքը՝ Հերկուլեսը, այսինքն՝ Դուեյն Ջոնսոնը, տեսախցիկների առաջ մի յուրահատուկ կերպով եկել ու միացել է իր խաղընկերուհուն. Դուեյնը ֆիլմի պրեմիերային ներկայացել է կառքով, ինչը զարմացրել ու ցնցել է բոլորին։

Հիշեցնենք, որ ռեժիսոր Բրեթ Ռեթների ֆիլմում հայտնի մոդելը մարմանվորում է Հերկուլեսի կնոջ՝ Մեգարայի դերը։

 

Աղբյուրը՝ Daily mail

Լուսանկարները՝ Daily mail, Just Jared



© NEWS.am STYLE