Անդրե Սիմոնյանը եւ Նարինե Դովլաթյանը նույնպես միացել են «Սառը ցնցուղ» ֆլեշմոբին

16:38   22 օգոստոսի, 2014

ALS բարեգործական կազմակերպության «Սառը ցնցուղ» ֆլեշմոբը շարունակվում է։ Մի շարք հայ հայտնիներ նույնպես միացել են եւ իրենց էջերում հրապարակում են տեսանյութեր։

Այս անգամ The Beautified Project-ի Անդրե Սիմոնյանը ընդունելով մարտահրավերը՝ իր հերթին մարտահրավեր է նետել Աստղիկ Սաֆարյանին եւ Նարինե Դովլաթյանին։

Նշենք, որ Նարինեի պատասխանը շատ չուշացավ եւ նա նույնպես միացավ ֆլեշմոբին։



© NEWS.am STYLE