ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:06   23 օգոստոսի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ ինչ-որ բանում զիջել, այդ պատճառով նա ակտիվորեն կհետեւի ձեր քայլերին եւ կփորձի կրկնօրինակել ձեր բոլոր ձեռքբերումները, եւ դեռ ավելին՝ գերազանցել ձեր սահմանած ռեկորդները։

ՑԼԵՐ 

Այսօր դուք կհասկանաք, որ սիրելիի հետ մեկ ամբողջություն եք, եւ չչեն կարող ձեզ բաժանել իրարից, եթե անգամ շատ ջանան։ Միայն թե ջանալ պետք չէ, այլապես՝ հանկարծակի կարող է ստացվել, ինչը ձեզ բոլորովին պետք չէ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր ձեր սիրելին կառաջարկի ձեզ մասնակցել ինչ-որ կասկածելի միջոցառման, ինչը ձեզ դժվար թե դուր գա։ Սակայն, ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում։ Ինչու՞ չփորձել ինչ-որ բան անել՝ դեմ գնալով բանականությանը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի  կենտրոնանցել իր ուշադրությունը ձեր, ձեր խնդիրների եւ ձեր ցանկությունների հանդեպ։ Նա անընդհատ իր ուշադրությունը կշեղի, ըստ ձեզ, առավել աննշան բաների վրա։ Սակայն պետք չէ տխրել. դա անցողիկ է։

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Այսօր շատ հավանական է, որ բարդ ընտրության առջեւ կանգնեք ձեր պարտականությունները կատարելու եւ ձեր հաճույքի միջեւ։ Նախքան ընտրություն կատարելը, սակայն, արժե մտածել՝ արդյոք հնարավոր չէ՞ այդ երկուսը համատեղել։ Օրինակ՝ գնալ խնջույքի, բայց աշխատել շուտ վերադառնալ։


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր յուրհատուկ բուժակ կլինեք ձեր սիրելիի համար։ Ոչ մի բժիշկ եւ դեղորայք նրան այդքան արդյունավետ կերպով չի օգնի, որքան ձեր համբույրը, շոյանքը, կամ էլ ձեր խոսքերը։ Այնպես որ, եղեք այսօր նրա կողքին։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերությունները հանկարծակի կերպով կփոխվեն դեպի լավը։ Ընդ որում՝ այնքան անսպասելի, որ դուք երկար կփնտրեք կատարվածի պատճառները, քանի որ պարզապես ի վիճակի չեք լինի հավատալ ձեր երջանկությանը։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս փնտրտուքների փոխարեն վայելել երջանիկ պահերը։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք կարիք կունենաք համոզվել, որ ձեր իսկապես սիրում են եւ ձԵր կարիքը զգում։ Այդ իսկ պատճառով, եթե օրվա ընթացքում նման խոստովանություններ չլսեք, շատ կնյարդայնանաք։ Չմոռանաք ակնարկել, թե ինչի պատճառով եք տխրել, այլապես ձեր ջանքերն անարդյունք կմնան։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին շատ նեղացկոտ կլինի, ընդ որում՝ միանգամայն անսպասելի կերպով։ Դուք չեք իմանա, թե երբ նա կտխրի եւ կնեղանա օրվա ընթացքում։ Աշխատեք զգոն լինել, որպեսզի կարողանաք դիմակայել նրա վիարվորվածությանը։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի ընտրություն կատարել ձեր եւ իր ընկերոջ միջեւ։ Ձեր շահերից է բխում, եթե նրա ընտրությունը առաջին հերթին անկեղծ լինի հենց իր համար, այնպես որ՝ աշխատեք նրա վրա ճնշում չգործադրել։


ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար հիմնական խնդիր կլինի ֆինանսականը։ Պետք է մտածեք, թե ինչպես ծախսեք ձեզ մոտ եղած խոշոր գումարը։ Քննարկեք այդ հարցը սիրելիի հետ եւ որոշեք՝ գնե՞լ մեքենա, թե՞ պահել այդ գումարը հանգստի մեկնելու համար։

 ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի մոտ կիշխի առաջին հերթին սիրտը, իսկ բանականությունը ոչ մի կերպ չի ազդի նրա որոշումների վրա։ Այնպես որ, պետք չէ խիստ դատել ձեր զուգընկերոջը։ Հակառակը, գնահատեք նրա անկեղծությունը։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE