Աստղային թրենդ՝ ժանյակավոր զգեստներ

17:12   23 օգոստոսի, 2014

Ժանյակն այս տարվա գլխավոր հիթերից է նորաձեւության մեջ: Եթե նախկինում ժանյակներ սովոր էինք տեսնել միայն հարսանեկան կամ պարահանդեսային ոճի զգեստների վրա, ապա ներկայիս նորաձեւությունը ժանյակը դուրս է բերել «փողոց»: Ժանյակավոր շորտերը, ժիլետներն ու բլուզներն արդեն մի քանի սեզոն է, ինչ չեն կորցնում իրենց արդիականությունը:

Նորաձեւ այս միտումն ամենից արագ որսացին աստղերը, ովքեր մեկը մյուսի հետեւից սկսեցին տարատեսակ միջոցառումների ժամանակ հենց ժանյակավոր զգեստներ կրել:

Գույնի հարցում ստիպված չեք լինի զիջումների գնալ. նորաձեւ են ամենատարբեր գույների ժանյակները:



© NEWS.am STYLE