Ռիհանան եւ Քրիս Բրաունը կրկին միասի՞ն են

11:41   23 օգոստոսի, 2014

Մի՞թե Ռիհանան եւ Քրիս Բրաունը կրկին միասին են։ Օրերս երգչուհին ներկա է եղել բարեգործական մի խաղի, որին մասնակցել է նաեւ նրա նախկին ընկերը՝ Քրիս Բրաունը, հայտնել է Wday.ru-ն։

Խաղի ժամանակ Ռիհանան ձեռքով ողջունել է Քրիսին եւ շատ երջանիկ տեսք է ունեցել։

Հիշեցնենք, որ 2009թ-ի փետրվարին Քրիս Բրաունը ծեծի էր ենթարկել Ռիհանային, եւ այդ լուսանկարներն արագ տարածվել էին համացանցում։ Այս միջադեպից հետո ռեփերն ու երգչուհին բաժանվել էին, բայց մի քանի ամիս անց կրկին սկսել էին հանդիպել, իսկ 2013թ-ի մայիսին զույգը վերջնականապես բաժանվել էր։   



© NEWS.am STYLE