Վերա Բրեժնեւան ցուցադրել է իր ինտիմ դաջվածքը

12:26   23 օգոստոսի, 2014

Երգչուհի Վերա Բրեժնեւան մեկնել է Թուրքիայի Կրեմեր քաղաք՝ համերգներ տալու նպատակով։ Ազատ ժամանակ երգչուհին զբաղվում է ջրային խաղերով եւ էքստրիմով։

Հայտնի երգչուհին մի նոր լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում, որտեղ երեւում են երգչուհու գեղեցիկ մարմինն ու մի ինտիմ դաջվածքը։

«Վերա, իսկ ի՞նչ է պատկերված Ձեր մարմնի բիկինիի հատվածում», «Այս ի՞նչ դաջվածք է. նախկինում ես սրա մասին չեմ իմացել», «Սա իմաստալի՞ց դաջվածք է», - գրել են երկրպագուները։ Սակայն երգչուհին, ով մշտապես պատասխանել է երկրպագուների հարցերին, սիրո խոստովանություններին, այս անգամ անտեսել է դաջվածքի մասին արված բոլոր մեկնաբանությունները։



© NEWS.am STYLE