«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամն ավտովթարի է ենթարկվել

16:20   23 օգոստոսի, 2014

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Անյա Սեդոկովան Մոսկվայում ավտովթարի է ենթարկվել։ Միջադեպը տեղի է ունեցել  խմած վարորդի պատճառով, եւ նա, բարեբախտաբար, շատ չի տուժել։

Հարբած վարորդն իր մեքենայով բախվել է երգչուհու մեքենային։

Սեդոկովան լուրջ վնասվածքներ չի ստացել եւ արդեն տանն է։ Աստղն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որը մեկնաբանել է այսպես.

«Լուսացույցի տակ կանգնած մեր մեքենային բախվեց մի հարբած վարորդ։ Մեքենան չկա, ինչպես այդ մեքենայի հարբած վարորդի ուղեղը...»



© NEWS.am STYLE