Հավի կոտլետ պանրով. պատրաստման եղանակը

19:08   27 օգոստոսի, 2014

Հավի կոտլետը հիանալի ամառային ուտեստ է, որը վստահաբար կարելի է ասել, որ դուր կգա բոլորին։

Պատրաստման համար անհրաժեշտ է. կես կիլոգրամ հավի կրծքամիս, 150-200 գր. պանիր, երկու մեծ ձու, երեք ճաշի գդալ ալյուր, երեք ճաշի գդալ մայոնեզ, թարմ կանաչի, աղ եւ պղպեղ (ըստ ճաշակի)  եւ իհարկե, մթերքները տապակելու համար անհրժեշտ է բուսական յուղ։

Հավի կրծքամիսը պետք է լվանալ, միջին չափով կտրատել, ինչից հետո պետք է այն ծեծել, աղով ու պղպեղով համեմել եւ թողնել մի որոշ ժամանակ։

Խորը ափսեի մեջ պետք է հարել ձուն, ալյուրը եւ մայոնեզը եւ ստացված զանգվածի մեջ լցնել կտրատված կանաչին։ Պանիրը պետք է քերել։

Այնուհետեւ պետք է հավի կրծքամսի կտորների վրա մի քիչ ձվի զանգվածից լցնել, եւ այն դնել ձեթով լի թավայի մեջ, վրան ավելացնել քերած պանիր, կրկին ձու լցնել եւ տապակել՝ մինչեւ երկու կողմն էլ պատրաստ կլինի։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝  gotovim-doma.ru



© NEWS.am STYLE