Աստղիկ Սաֆարյանը եւ Հրաչ Մուրադյանը միացան Ice Bucket Challenge-ին

17:44   23 օգոստոսի, 2014

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը եւ հաղորդավար Հրաչ Մուրադյանը միացան Ice Bucket Challenge ֆլեշմոբին։

Նրանք հրապարակել են «սառը ցնցուղի» իրենց տեսանյութերը եւ մարտահրավեր նետել այլոց։ Այսպես, Աստղիկ Սաֆարյանը ակցիային մասնակցելու մարտահրավեր արեց Հովհաննես Ազոյանին, Արսեն Գրիգորյանին, Արամ mp3-ին եւ իր բոլոր երկրպագուներին։

Ի դեպ, Աստղիկը նաեւ ֆլեշմոբը ձեռնարկած ALS հիմնադրամին նվիրատվություն է կատարել։

Իսկ Հրաչ Մուրադյանը՝  Եվա Ռիվասին, Armcomedy-ի տղաներին, Նադեժդա Սարգսյանին։


Նշենք, որ Armcomedy-ից Նարեկի պատասխանը չուշացավ։




© NEWS.am STYLE