Ջորջ Քլունիի նախկին ընկերուհին մայր է դարձել

18:06   23 օգոստոսի, 2014

Ջորջ Քլունիի նախկին ընկերուհին՝ Սթեյսի Քիբլերը մայր է դարձել, հայտնել է Hello!-ն։

Օգոստոսի 20-ին Սթեյսին դուստր է ունեցել գործարար Ջարեդ Պոբրեյից։ Երեխային անվանել են Ավա Գրեյս Պոբրե։

34-ամյա Սթեյսին եւ 39-ամյա Ջարեդը ծանոթացել են հինգ տարի առաջ, բայց սկսել են հանդիպել 2013թ-ին՝ այն բանից հետո, երբ նա բաժանվել է Ջորջ Քլունիից։



© NEWS.am STYLE