Ինչպես կաթնաշոռով պուդինգ պատրաստել

20:03   1 սեպտեմբերի, 2014

Կաթնաշոռով պուդինգ պատրաստելու բաղադրատոմսը ծագել է Անգլիայում, սակայն քանի որ այն հաճելի համ ու բույր ունի, հետեւաբար նախընտրելի նաեւ մեզ համար։

Կաթնաշոռը զարմանալիորեն օգտակար եւ սննդարար մթերք է, որը պետք է ընդգրկված լինի ցանկացած մարդու սննդակարգում։ Կաթնաշոռը նաեւ շատ համեղ սննդամթերք է, եւ դրանով կարելի է մի շարք հիանալի ուտեստներ պատրաստել, հատկապես քաղցր թխվածք՝ պուդինգ։

Այս ախորժալի եւ համեղ ուտեստի պատրաստման համար անհարժեշտ է՝ կես կիլոգրամ կաթնաշոռ (ավելի նախընտրելի է յուղալի), 350 մլ. կաթ, 150 գր. մանրաձավար, չորս ձու, 150 գր. շաքարավազ, մեկ փաթեթ վանիլի շաքար, կիտրոնի կեղեւի քերուկ, եւ 50 գր. չամիչ։

Սառը կաթը լցնել փոքր կաթսայի մեջ, ավելացնել մանրաձավարը եւ եփել 5-10 րոպե։ Այս ընթացքում զանգվածը պետք է մի փոքր թանձրանա, ինչից հետո պետք է թողել, որ այն զովանա։

Ձվի դեղնուցը պետք է հարել շաքարավազով (50գր. անհարժեշտ է պահել), վանիլի շաքարով եւ կաթնաշոռով, ինչից հետո լցնել մանրաձավարով լի կաթսայի մեջ եւ հարիչի օգնությամբ խառնել։

Առանձին ամանի մեջ հարել ձվի սպիտակուցներն ու մնացած 50 գր. շաքարը եւ կրկին ավելացնել կաթսայի մեջ, որը հետո պետք է լցնել յուղով պատված տարայի մեջ եւ եփել 30 րոպե, 180 աստիճան ջերամստիճանով։

Պատրաստված պուդինգը պետք է թողնել՝ մի փոքր սառչի, ինչից հետո կարելի է մատուցել թթվասերով կամ մրգային օշարակով։

Աղբյուրը՝  tvorozhnyj.ru



© NEWS.am STYLE