Ինչպես պատրաստել կաթնաշոռով եւ բանանով «բագետ»

19:09   2 սեպտեմբերի, 2014

Կաթնաշոռով ու բանանով «բագետ»-ը համեղ եւ յուրօրինակ ուտեստ է, որը կարող եք հեշտությամբ տանը պատրաստել, քանի որ անհարժեշտ են այնպիսի մթերքներ, որոնք առկա են յուրաքանչյուրիս սառնարանում։

Այսպիսի ուտեստ պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է. երկու հավկիթ, 300 գր. կաթնաշոռ, 5-6 ճաշի գդալ ալյուր, մեկ ճաշի գդալ շաքարավազ, մեկ փաթեթ վանիլի շաքար, մեկ հասած բանան եւ բուսական յուղ։

Կաթնաշոռը պետք է քերիչով անցկացնել՝ միատարր զանգված ստանալու համար։ Այնուհետեւ պետք է կաթնաշոռի մեջ խառնել ձուն, շաքարավազը, ալյուրը ու վանիլի շաքարը եւ խմորային զանգված ստանալ (ընդ որում, բավականին կպչուն)։

Ստացված խմորը պետք է մի փոքր բացել, եւ դնել կտրատված բանաները, ինչից հետո խմորը ռուլետի պես փաթաթել։

Ռուլետը փաթաթելուց հետո այն պետք է դնել յուղով եւ մի քիչ ալյուրով պատված տարայի մեջ։ Ռուլետի մակերեսին պետք է ձվի սպիտակուց կամ կաթ քսել (կարող եք անգամ խառնել կաթն ու սպիտակուցը) ու մոտ կես ժամ եփել վառարանում մինչեւ 200 աստիճան ջերմաստիճանով։  


 

Աղբյուրը՝ ezka.ru



© NEWS.am STYLE