MTV Video Music Awards 2014-ի հաղթողները

12:08   25 օգոստոսի, 2014

ԱՄՆ-ում մի քանի ժամ առաջ կայացել է MTV Video Music Awards 2014 ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս տարվա ամենակարեւոր մրցանակին՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ»-ին, արժանացել է Մայլի Սայրուսի Wrecking Ball տեսահոլավակը։Բեյոնսեն ստացել է Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակ՝ երաժշտության ասպարեզում մեծ ներդրում ունենալու համար։

«Տղամարդ-կատարողի լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթել է Էդ Շիրանը՝ իր Sing երգի տեսահոլովակով։ «Կին-կատարողի լավագույն տեսահոլովակ»-ին արժանացել է Քեթի Փերին՝ Dark Horse տեսահոլովակով։

Փոփ-տեսահոլովակների շրջանում լավագույնն է համարվել Արիանա Գրանդի Problem տեսահոլովակը, իսկ Դրեյքի Hold On (We’re Going Home) տեսահոլովակը հաղթել է հիփ-հոփի անվանակարգում։ Ռոք ժանրում մրցանակի է արժանացել Լորդը՝ Royals երգի համար։



© NEWS.am STYLE