Թոփլեսի միջազգային օր. կիսամերկ կանանց երթ Նյու Յորքում

20:02   25 օգոստոսի, 2014

Կիրակի՝ օգոստոսի 24-ին, ԱՄՆ-ում տոնում էին Թոփլեսի միջազգային օրը, ինչի առթիվ Մանհեթանում հազարավոր կիսամերկ կանայք պաստառներով դուրս էին եկել երթի՝ պայքարելով կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների համար։


Այս երթի մասնակիցների նպատակը կանանց եւ տղամարդկանց կիսամերկ վիճակով փողոց դուրս գալու հարցում հավասար իրավունքներ հաստատելն է. «Եթե տղամարդկանց թույլատրվում է թոփլես հայտնվել հասարակական վայրերում, ապա մենք էլ պետք է ունենանք այն նույն սահմանադրական իրավունքը։ Հակառակ դեպքում տղամարդիկ նույնպես պետք է թաքցնեն իրենց կուրծքը»։

«Նյու Յորքը հիանալի վայր է այս երթը կազմակերպելու համար, քանի որ այն ԱՄՆ-ի առաջին քաղաքներից մեկն է, որտեղ կանանց՝ թոփլես փողոց դուրս գալու իրավունքը օրենքով ընդունված է»,- ասել է Ռեյչլ Ջեսին՝ Go Topless երթի կազմակերպիչներից մեկը։

«Մենք հուսով ենք, որ այս երթի միջոցով Նյու Յորքում եւ աշխարհի ցանկացած վայրում ապրող կանայք կարող են առանց ընկճվելու կիսամերկ հայտնվել հասարակական վայրերում»,- ասել է Ջեսին։

Հիշեցնենք, որ այս իրավունքի համար պայքարում էր նաեւ Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի եւ Դեմի Մուրի 22-ամյա դուստրը՝ Սկաուտ Ուիլիսը, բայց դեռ անհայտ է, արդյոք նա ներկա է եղել այս երթին, թե ոչ։ 

 

Աղբյուրը՝ Daily mail



© NEWS.am STYLE