10 հետաքրքիր փաստ այլմոլորակայինների մասին

21:16   1 սեպտեմբերի, 2014

Իսկ Դուք գիտե՞ք...

Այլմոլորակայինները սեքսով չեմ զբաղվում. նրանք բազմանում են կլոնավորման միջոցով։

Այլմոլորակայինները սպորտային հագուստ չեն կրում, արեւածաղիկ չեն «չրթում», Բաթումում չեն հանգստանում։

Այլմոլորակայինները  չեն ծեծում իրենց կանանց՝ չնայած սիրում են ալկոհոլ օգտագործել։

Ըստ վիճակագրական տվյալների՝ այլմոլորակայինները հումորի զգացում չունեն։

Այլմոլորակայինները չգիտեն, թե ինչ է ֆինանսական ճգնաժամը։

Այլմոլորակայինները չեն խաբում իրենց կանանց, եթե հարաբերություններ են ունեցել ուրիշ գալակտիկայից մեկ այլ կնոջ հետ մյուս մոլորակում ասֆալտապատման աշխատանքների ժամանակ։

Այլմոլորակայինները երկրայինների նման վախկոտ եւ անհանգիստ չեն։

Այլմոլորակայինները կարծում են, որ ամենասեքսուալ կանայք ապրում են Օրիոն համաստեղության վրա եւ Մոսկվայում։

Այլմոլորակայինները վախենում են Քիմ Քարդաշյանից։

Այլմոլորակայինները չեն հետեւում Երկիր մոլորակում անցկացվող նախագահական ընտրություններին։

 

 

Աղբյուրը՝ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE