Թոմ Քրուզի եւ Նիկոլ Քիդմանի որդին ալկոհոլից կախվածություն ունի (ֆոտո)

14:37   26 օգոստոսի, 2014

Թոմ Քրուզի եւ Նիկոլ Քիդմանի որդագրած որդին՝ 19-ամյա Քոննորը, ալկոհոլից կախվածություն ունի։ Ինչպես հայտնել է Ivona-ն՝ վերջին շրջանում տղան շատ ժամանակ է սկսել անցկացնել՝ երեկույթների այցելելով։ Նա կախվածություն է ձեռք բրել ալկոհոլից, եւ ձեռքից վայր չի դնում ծխախոտը։

Նիկոլ Քիդմանն արդեն մի քանի տարի է պայքարում է որդու վնասակար սովորությունների դեմ, սակայն ապարդյուն։ Անգամ Թոմ Քրուզը, ում դիմել էր հուսահատ մայրիկը, չի կարողացել դարձի բերել որդուն։



© NEWS.am STYLE