10 հայտնի փաստ Քիմ Քարդաշյանի մասին

22:10   28 օգոստոսի, 2014

Իսկ Դուք գիտե՞ք...

Քիմ Քարդաշյանը երբեք չի հայհոյում։

Քիմ Քարդաշյանը գիտի բազմապատկման աղյուսակը։

Քիմ Քարդաշյանը պաշտում է հայկական սերիալները եւ շատ վիրավորվում է, որ իրեն չեն հրավիրում՝ որեւէ մի դերում հանդես գալու համար։

Լոս Անջելեսում երթուղային տրասնպորտ («Գազել») նստելիս Քիմը վարորդին քաղաքավարիորեն խնդրում է չծխել։

Քիմը երբեք չի եղել Քոբուլեթիում։

Քիմը երազում է տեսնել Երեւանի երգող շատրվանները։

Քիմի եւ նրա ամուսնու էքստրեմալ երազանքներից մեկը Վրաստանից՝ բեռնախցիկում պահեստամասերով լի մեքենա բերելն է։

Քիմը համոզված է, որ մի օր իրեն «Օսկար» են շնորհելու աշխարհի լավագույն հետույքն ունենալու համար։

Քիմը տեղյակ չէ, որ գոյություն ունեն «գոլդ» համարներ։

Երբեմն Քիմը ցանկանում է թողնել ամեն ինչ եւ գալ ու մնալ Շիրակի մարզի գյուղերի մեկում, բայց մի բան նրան ետ է պահում այդ քայլից։

 

Նյութը՝ NEWS.am STYLE-ի արխիվից



© NEWS.am STYLE