Հայտնի մոդելը հայկական արմատնե՞ր ունի

12:12   26 օգոստոսի, 2014

Ավստրալիացի հայտնի մոդել, երգչուհի 2DayFM ռադիոյի հաղորդավար Սոֆի Մոնքը ցույց է տվել, թե նա ինչպիսին կլիներ, եթե ունենար հայ ծնողներ։ 34-ամյա Սոֆին Instagram-ում մի նոր լուսանկար է տեղադրել եւ հայտնել, որ նա որոշ կապեր ունի հայկական մշակույթի հետ։


Մոդելը ֆոտոշոփով արված լուսանկարը հրապարակելուց հետո այն մակագրել է հետեւյալ կերպ. «Ես ունեմ հայ ծնողներ - Քոֆի Քոնք»։ Այսպիսով, նա փոխել է իր անունը՝ սկզբնատառերը դարձնելով «Ք». այդ կերպ նա փորձում է կրկնօրինակել Քիմ Քարդաշյանին։

Հատկանշական է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Սոֆին հայտարարել էր, որ ցանկանում է ճանաչված լինել Սոֆիա Մոնկիոպոլուս անվամբ, քանի որ նա իր մեջ հունական որոշ հատկանիշներ է գտել։ 

 

Աղբյուրը՝ Daily mail  



© NEWS.am STYLE