Վերա Բրեժնեւային եւ Մելաձեին «բռնացրել են» ծննդատանը

15:18   26 օգոստոսի, 2014

Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւային եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեին «բռնացրել են» ծննդատանը։

32-ամյա երգչուհին եւ 51-ամյա պրոդյուսերը փորձում են թաքցնել իրենց հարաբերությունները, բայց լրագրողները նրանց միասին տեսել են «Лапино» կենտրոնից դուրս գալիս, հայտնել է Super.ru-ն։ Հատկանշական է, որ այս դեպքը համընկել է այն խոստովանության հետ, որը Վերան գրել էր իր միկրոբլոգում։

«Երազում եմ երրորդ երեխայի մասին, ով կրկին երջանիկ կլինի»,- գրել է երգչուհին։

Ավելի վաղ երգչուհին հարցազրույցների ժամանակ մի քանի անգամ ասել էր, որ երազում է մեծ եւ երջանիկ ընտանիք ունենալու մասին, եւ նա չի պատրաստվում սահմանափակվել երկու երեխայով։ Երգչուհին մեծացնում է երկու դստեր՝ 4-ամյա Սառային (երեխայի հայրը գործարար Միխայիլ Կիպերմանն է) եւ 13-ամյա Սոնյային՝ օլիգարխ Վիտալի Վոյչենկոի հետ ամուսնությունից։  

 

Նյութը եւ լուսանկարները՝ Super.ru



© NEWS.am STYLE