Ռիտա Օրայի մանիկյուրն արժեցել է 56 հազար դոլար

16:02   26 օգոստոսի, 2014

Երկու օր առաջ Կալիֆոռնիայում կայացել է ամենամյա MTV Video Music Awards 2014 մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգով անցել են Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն, Բեյոնսեն եւ շատ այլ աստղեր։ Այս տարի համերգային ծրագրին մասնակցել են Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը, Ռիտա Օրան, Նիքի Մինաժը եւ ուրիշներ։ 

MTV Video Music Awards-ին Ռիտա Օրան բավականին հմայիչ տեսքով է ներկայացել. նրա մեծ կտրվածքով, կարմիր, ատլասե զգեստը գրավել է բոլորի ուշադրությունը։

Սակայն ամենից շատ բոլորին գրավել է նրա յուրօրինակ մանիկյուրը, որը հարդարել էր Բարբարա Ուորները։ Մատները հարդարված էին ոչ միայն լաքով, այլեւ փոքրիկ ադամանդե մեղուներով, եւ ռուբիններով։ Այս մատնահարդարման համար աստղը վճարել էր մոտ 56 հազար դոլար։

Այս ադամանդե մեղուներով մատանին համադրված էր մյուս մատանիների հետ, իսկ ռուբինները՝ ականջօղերի։ Ավանդական դարձած կարմիր շրթներկը բավականին տեղին ու սազական էր։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE