Հետաքրքիր փաստեր կյանքի մասին

22:04   2 սեպտեմբերի, 2014

Իսկ Դուք գիտե՞ք...

Մարդու ուղեղը մեկ օրում ավելի շատ էլեկտրական իմպուլսներ է զարգացնում, քան աշխարհի բոլոր հեռախոսները միասին վերցրած։

Ամեն օր տասը հազար տոննա կոսմետիկ փոշի է թափվում Երկրի վրա։

Խաղողը պայթում է միկրոալիքային վառարանի մեջ։

Կովը կարող է աստիճաններով բարձրանալ, բայց ոչ իջնել։

Ի սկզբանե կոկա-կոլան կանաչ էր։

Ընձուղտի լեզուն սեւ է, եւ դրա երկարությունը կարող է հասնել մինչեւ 50սմ.։

Արախիսն օգտագործում են դինամիտի արտադրության մեջ։

Հավայան այբուբենը 12 տառ ունի։

The quick brown fox jumps over the lazy dog նախադասությունը պարունակում է անգլերենի այբուբենի բոլոր տառերը։

Տղամարդիկ ավելի հեշտությամբ կարող են մանր տառերը կարդալ, քան կանայք։ Բայց կանայք էլ ավելի լավ են լսում։

Ջորջ Վաշինգթոնն իր այգում մարիխուանա է աճեցրել։

Ամբողջովին նույն բյուրեղային կառուցվածքն ունեցող երկու փաթիլ գոյություն չունի։

Դելֆինները մեկ աչքը բաց են քնում։

Բադի ձայնը չի արձագանքում. ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու՞։

Շան հոտառությունը 1000 անգամ ավելի սուր է, քան մարդունը։

 

Աղբյուրը՝ Aif.ru



© NEWS.am STYLE