Միրանդա Քերրին «բռնացրել են» միլիարդատիրոջ հետ (ֆոտո)

18:30   26 օգոստոսի, 2014

Հայտնի մոդել Միրանդա Քերրին «բռնացրել են» միլիարդատիրոջ հետ Իսպանիայում՝ մի շքեղ զբոսանավի վրա։

Ինչպես հայտնել է Super.ru-ն՝ Օռլանդո Բլումի նախկին կինը զբոսանավով շրջել է 46-ամյա ավստրալիացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ։

Այս զույգի սիրավեպի մասին լուրերն արդեն մի քանի ամիս է շրջանառվում են մամուլում, սակայն առաջին անգամ նրանք երեկ են միասին ներկայացել։ 31-ամյա Քերրի այժմյան սիրելին հեռուստաընկերության սեփականատեր է եւ յոթ միլիարդ դոլար կարողություն ունի։




© NEWS.am STYLE