Երբ գալիս է սեպտեմբերը. դպրոցական համազգեստի յուրօրինակ տարբերակներ

11:41   27 օգոստոսի, 2014

Մի քանի օրից կսկսվի նոր ուսումնական տարին, որին պատրաստվել է պետք նախօրոք։ Բացի գրենական պիտույքներից եւ նոր պայուսակից, կարեւոր է նաեւ դպրոցական համազգեստը, որը ուսումնական հաստատությանը եւ աշակերտին հարիր պետք է լինի։ Աշխարհում եւ Հայաստանում ընդունված է աշակերտական համզգեստի սեւ-սպիտակ դասական տարբերակը։

Սակայն ի՞նչ կասեք, եթե մի փոքր կոտրենք մռայլությունն ու դպրոցական համազգեստին գույներ հաղորդենք։ Սեւը, օրինակ, կարելի է փոխարինել մոխարգույնով կամ մուգ կապույտով։


Իսկ եթե սրանց ավելացնեք երրորդ՝ վառ գույն (օրինակ՝ կարմիր, մուգ կանաչ, վարդագույն) ապա պատկերը շլացնող կստացվի։

Ի վերջո, պետք չէ մոռանալ շոտլանդական վանդակի մասին, որը վաղուց արդեն իր ուրույն տեղն է գտել դպրոցական համազգեստների շարքում։


Եվս մեկ տարբերակ՝ դպրոցական համազգեստի համար. ծովային թեմա։

Բարձր դասարանների աղջիկները կարող են պահպանել դասական սեւ-սպիտակ-մոխրագույն-կարմիր համադրությունը՝ մի փոքր փոփոխելով հագուստի ձեւն ու ոճը, ինչպես նաեւ՝ շրջազգեստ-վերնաշապիկ համադրությունը։

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE