Գլյուկոզան ցուցադրել է իր գեղեցիկ մարմինը

11:05   27 օգոստոսի, 2014

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Գլյուկոզան նկարահանվել է նոր ֆոտոշարքի համար։

28-ամյա երգչուհին լողազգեստը հագին ցուցադրել է իր գեղեցիկ մարմինը։

«Կանանց մոտ ամեն ինչ սիրտ է, անգամ գլուխը»,-լուսանկարներից մեկը մեկնաբանել է Գլյուկոզան։

Երկրպագուները հաճելիորեն զարմացել են՝ տեսնելով այս լուսանկարները եւ հետաքրքրվել, թե ինչպես է Գլյուկոզան հետեւում իր կազմվածքին։ 

Այն հարցին՝ արդյոք նա թխվածքներ օգտագործու՞մ է, թե ոչ, երգչուհին պատասխանել է. «Շատ սիրում եւ շատ էլ ուտում եմ»։



© NEWS.am STYLE