Ռուս հաղորդավարուհին գերազանցել է Վոլոչկովային եւ VARDA-ին

12:07   27 օգոստոսի, 2014

Ռուս հաղորդավարուհի եւ երգչուհի Կատյա Գորդոնը ցուցադրել է մերկապարի գեղեցիկ հնարք։ Հայտնի շիկահերը վերջերս սկսել է զբաղվել pole dance-ով (ինչով VARDA-ն ցնցում է բոլորին)։ Կատյան սովորում է խորեոգրաֆիկ, մարմնամարզության եւ ակրոբատիկայի դժվար վարժություններ մերկապարի ձողի վրա։ Մի քանի ամիս քրտնաջան պարապելուց հետո նա արդեն կարողանում է հրաշքներ գործել։

Հիացած երկրպագուները, տեսնելով այս լուսանկարը, նրան անվանել են «երկրորդ Վոլոչկովա»։

Կատյան նաեւ նշել է, որ վերջապես գտել է իրեն հարմար մի սպորտաձեւ։

«Ես 33 տարեկան եմ։ Ես ամուսնալուծվել եմ, քանի որ ամուսինս... շատ «լավ» էր ինձ վերաբերում։ Ես ոչ թանկարժեք տուն, ոչ էլ մեքենա ունեմ, բայց փորձում եմ ամեն ինչ անել, որ իմ տղան ոչնչի կարիք չունենա։ Իմ սրտում սեր կա, իմ գլխում՝ երաժշտություն, ես գտել եմ ինձ հարմար սպորտաձեւ, եւ իմ կյանքը հիանալի ու գեղեցիկ, բայց միեւնույն ժամանակ դժվար ու ցավոտ է...»,- տխուր գրել է խիզախ աստղը։



© NEWS.am STYLE