Ինչպես մաքրել ջուրը տնային պայմաններում

20:22   29 օգոստոսի, 2014

Ջուրը մաքրելու համար զտիչ «սարք» կարելի է պատրաստել սովորական պլաստիկ շշից։ Վերցրեք պլաստիկ շիշը եւ զգուշորեն առանձնացրեք ստորին հատվածը։ Այնուհետեւ մի քանի շերտ բինտը փաթաթեք շշի «բերանի» հատվածում. եթե բինտ չունեք, ապա կարող եք մաքուր կտոր վերցնել։

Հաջորդ քայլով բինտի վրա մի քիչ ածուխ եք լցնում։ Այնուհետեւ կրկին բինտ եք վերցնում եւ մանր սալաքարեր լցնում վրան։

Զտիչի միջով անցնող առաջին երկու լիտր ջուրը մաքրման համար է, իսկ մնացածն արդեն կարելի է օգտագործել որպես խմելու ջուր։ Բայց հիշեք, պետք է այն անպայման եռացնել՝ հնարավոր մանրէներն ու մակաբույծները հեռացնելու համար։

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE