Ինչպես պատրաստել վարսակով կիսել

20:05   30 օգոստոսի, 2014

Բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի օգտակար հատկություններ ունի վարսակը, որն օգտագործվում է ինչպես սննդի, այնպես էլ բժշկության մեջ։ Այն բավականին նպաստավոր ազդեցություն ունի ստամոքս-աղիքային եւ երիկամային խնդիրների դեպքում։

Վարսակով կիսելը հիանալի միջոց է տասներկումատնյա աղիքի եւ ստամոքսի հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Այսպիսով, ինչ մթերքներ են անհրաժեշտ վարսակով կիսել պատրաստելու համար. վարսակի փաթիլներ, եռացված սառը ջուր, ինչպես նաեւ կաթ. ի դեպ, վերջինս պարտադիր բաղադրիչ չէ, քանի որ ավելացվում է վերջում՝ ավելի հագեցած համ հաղորդելու համար։

Պատրաստման եղանակը. վարսակի փաթիլները լցնում եք կաթսայի մեջ (կամ ապակե տարայի)  եւ ավելացնում սառը ջուրը, որը մինչ այդ պետք է եռացված լիներ։ Խառնում եք վարսակն ու կաթսան փակում։ Մոռանում եք վարսակի մասին մոտ երկու օր։ Այս ընթացքում վարսակը պետք է թթվի, իսկ ջուրը սպիտակ երանգավորում ստանա։ Ստացված զանգվածը անցկացնում եք մարլայով կամ քամիչով. նստվածքը կարող եք թափել։

Ստացված սպիտակ լուծույթը եռացնում եք եւ առաջին իսկ պղպջակների հայտնվելուն պես, անջատում կրակը։ Ի դեպ, լուծույթը եռման աստիճանի կհասնի, եթե մշտապես խառնեք այն։

Եռալուց հետո կիսելը թանձրանում է։ Այն արդեն կարելի է լցնել բաժակների մեջ, սառեցնել եւ կաթով խմել։



Աղբյուրը՝ lubim-zhizn.ru



© NEWS.am STYLE