Չորահացով պատված հավի միս

21:03   30 օգոստոսի, 2014

Չորահացով պատված հավի միսը կարող է հիանալիորեն զարդարել Ձեր տոնական սեղանը, հատկապես եթե շատ հյուրեր եք սպասում։

Այս ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ է. հավի սառեցված ֆիլե, աղ, աղացած պղպեղ, չորահաց, բուսական յուղ, մանանեխ, մայոնեզ եւ քունջութի սերմեր։

Պատրաստման եղանակը. հավի միսը պետք է լվանալ, չորացնել եւ բարակ կտրատել։ Ստացված մսային զանգվածը լցնել խորը ափսեի մեջ եւ համեմել աղով, պղպեղով, ինչպես նաեւ ավելացնել մեկ թեյի գդալ մանանեխ եւ մայոնեզ։ Միսը պետք է լավ խառնել այս բոլոր համեմունքներով եւ թողնել 15-20 րոպե։

Այնուհետեւ քունջութի սերմերը խառնում եք մանր չորահացով, եւ միսը կտոր առ կտոր թաթախում եք չորահացի մեջ եւ դնում բուսական յուղով պատված թավայի մեջ։ Տապակում եք այնքան, մինչեւ երկու կողմն էլ պատրաստվի. այս ընթացքում կաթսան կափարիչով չեք փակում։

Ուտեստը պատրաստ է։ Այն կարելի է մատուցել մայոնեզով կամ կետչուպով։ Որպես խավարտ կարող եք պյուրե պատրաստել։

 

Աղբյուրը՝ lakomkam.ru



© NEWS.am STYLE