Ի՞նչ է խորհուրդ տալիս քրոնոկենսաբանությունը

18:12   31 օգոստոսի, 2014

Երկրի վրա բնակվող բոլոր կենդանի արարածները՝ սկսած բույսերից, մինչեւ կաթնասուններ, ենթարկվում են օրվա բիոռիթմերին։ Մարդու ֆիզիոլոգիական վիճակը, ինտելեկտի հնարավորությունները եւ անգամ տրամադրությունը տարբերվում է՝ կախված օրվա ժամերից. ապացուցված է, որ անգամ փոփոխվում է արյան մեջ հորմոնների կոնցենտրացիան։ Գիտնականները մարդու ուղեղում «ցիրկադային կենտրոն» են բացահայտել, որի մեջ կան առողջության կենսաբանական ռիթմերի «ժամային գեներ»։

Բնությունը այնպես է դասակարգել, որ ամեն մի օրգան ունի իր ակտիվության «պիկ ժամը»։ Քրոնոկենսաբանությունը զբաղվում է օրգանների եւ համակարգերի ցիկլային այս ժամերի ուսումնասիրությամբ։

Ներկայացնում ենք ամենօրյա բիոմետրիկ խորհուրդներ.

1.Առավոտից մինչեւ կեսօր ակտիվորեն գործում է հոտառությունը, այդ պատճառով առավոտյան մեկ գավաթ սուրճն այդքան անուշաբույր է։ Բայց առավոտյան 7-10՝ ճիշտ այն նույն ժամին, երբ օրգանիզմը արթնանում է, զարկերակային  ճնշումը կտրուկ բարձրանում է։

2.Կեսօրին ուղեղն ավելի ակտիվ է աշխատում եւ հիանալի ժամանակ է կարեւոր որոշումներ ընդունելու համար։

3.Ժամը15 մինչ 16 շարժունակությունն ավելի է աշխուժանում։

4.Ժամը14-15 օրգանիզմում քիչ էլեկտրականություն կա, հետեւաբար կարող եք հարդարել Ձեր մազերը։

5.Համային զգացումներն ավելի ուժեղ են ժամը 17-19 սահմաններում, եւ հենց այս ժամերին կարելի է հաց ուտել։ Իսկ ժամը 18-20 կարելի է մի փոքր գինովնալ, քանի որ այդ ժամերին լյարդը մաքսիմալ պատրաստ է չեզոքացնել ալկոհոլը։

6.Ի դեպ, 18-20 ընկած ժամանակահատվածում ցավի զգացումը նվազագույն է, հետեւաբար այս ժամերին կարելի է ցավոտ գործընթացներ կատարել՝ ատամնբույժի այց կամ էպիլյացիա։

7.Ժամը 20-ին Ձեր մարմնի քաշն առավելագույնի է հասնում, հետեւաբար այդ ժամին չարժե կշռվել՝ հիասթափվելուց խուսափելու համար։

8.Ժամը 2-4 աշխատելու կարողությունը, տեսողությունը հասնում է նվազագույնի։ Այս ժամերին պետք չէ մեքենայի ղեկին լինել։

9.Մարդիկ առավել թարմ տեսք ունեն առավոտյան 10-11 եւ 16-18։ Իսկ ժամը 13-15-ը նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, ինչն էլ իր հերթին «արտահայտվում է դեմքի վրա»։

10.17-20 նպաստավոր ժամանակ է մաշկը խնամելու համար։

 

Աղբյուրը՝ nauka.relis.ru



© NEWS.am STYLE