Լեոնարդո Դի Կապրիոն 100 հազար դոլար է նվիրաբերել ALS ասոցիացիային

13:51   27 օգոստոսի, 2014

Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցել է ALS ասոցիացիայի կողմից կազմակերպված Ice Bucket Challenge ակցիային եւ այս կազմակերպությանը նվիրաբերել է 100 հազար դոլար, հայտնել է Hello!։

Հիշեցնենք, որ Դի Կապրիոն արդեն վաղուց է բարեգործությամբ զբաղվում, եւ նա բազմիցս նման ակցիաներ է կազմակերպել՝ միջոցներ եւ գումար հավաքելով Leonardo Dicaprio Foundation-ի համար, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ։



© NEWS.am STYLE