Հմայիչ Մեգան Ֆոքսը՝ «Նինձյա-կրիաներ» ֆիլմի պրեմիերային

16:00   27 օգոստոսի, 2014

28-ամյա Մեգան Ֆոքսը մեկնել է Սեուլ, որպեսզի ներկա գտնվի Ջոնաթան Լիբեսմանի «Նինձյա-կրիաներ»ֆիլմի պրեմիերային։ 

Ֆոքսին ուղեկցել են ֆիլմի պրադյուսերներ Էնդրյու Ֆորմը, Բրեդ Ֆուլերը, ռեժիսոր, ով նաեւ Մեգանի ամուսինն է, Բրայան Օսթին Գրինը եւ որդիները՝ Նոան եւ Բոդհին։

28-ամյա աստղը, ով մարմնավորելու է խիզախ լրագրողուհի Էյփրիլ Օ՛Նիլին, մեծ հաճույքով լուսանկարվել է իր երկրպագուների հետ եւ ինքնագրեր տվել բոլորին։

Ֆոքսը հավատարիմ է մնացել իր ոճին. կարճ, մարմինն ընդգրկող զգեստ, թափված վարսեր եւ բարձրակրունկ կոշիկներ։

 

Աղբյուրը՝ Hello!



© NEWS.am STYLE