Լոլիտան դատի է տվել НТВ հեռուստաընկերությանը

11:52   28 օգոստոսի, 2014

Երգչուհի Լոլիտան դատի է տվել НТВ հեռուստաընկերությանը։ Ինչպես հայտնել է Super.ru-ն՝ սա կատարվել է այն բանից հետո, երբ НТВ եթեր է հեռարձակել մի սյուժետ, որը պատմում է հարբած  երգչուհու մասին, ով մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկի մոտ «համերգ» էր կազմակերպել։ Երգչուհին, չսպասելով հեռուստաընկերության ներողությանը, դատի է տվել НТВ-ին եւ որպես փոխհատուցում պահանջել 100 միլիոն ռուբլի։

«Ես գռեհկության սովոր չեմ եւ իհարկե, ինձ համար շատ տգեղ էր, երբ ինձ մեղադրում էին հասարակական կարգի խախտման մեջ,-բողոքել է Լոլիտան։ НТВ հեռուստաընկերությունը մի  սյուժետ է ներկայացրել, որտեղ ես, ըստ իրենց, ժամը 15։00 հարբած զբոսնել եմ եւ իմ վրայից սպիրտի հոտ է փչել։ Այս իրավիճակում ինձ միայն մխիթարում է մի բան. իմ երեխան սոցցանցերում չկա, եւ չի տեսնի այն անհիմն նյութերը, թե իր մայրիկը հարբած հայտնվել է «Тургеневская» մետրոյի կայարանի մոտ։ 



© NEWS.am STYLE