Եվա Լոնգորիան, Ջուլիանա Մուրը, Բլեյք Լայվլին եւ այլ աստղեր՝ L’Oreal-ի նոր գովազդում

12:36   28 օգոստոսի, 2014

10 հայտնի կին նկարահանվել է L’Oreal Paris-ի նոր գովազդային արշավում՝ նվիրված  Color Riche Collection Exclusive Pure Reds շրթներկերի հավաքածուին։

Նորման Ջին Ռոյի ֆոտոշարքի նկարահանումներին մասնակցել են Բլեյք Լայվլին, Զոի Սալդանան, Ջեյն Ֆոնդան, Ջուլիանա Մուրը, Լեյլա Բեխթին, Եվա Լոնգորիան եւ ուրիշներ։ Լուսանկարներում այս գեղեցիկ կանանցից ամեն մեկը ցուցադրում է «իր» կարմիր շրթներկը։

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE