Կարաոկե. Ռուբեն Հախվերդյան - «Մեր սիրո աշունը»

14:52   28 օգոստոսի, 2014

NEWS.am STYLE-ի «Կարոկե» բաժինը շարունակում է ներկայացնել հայկական լավագույն երգերի բառերը: Աշնանն ընդառաջ՝ այս անգամ ներկայացնում ենք Ռուբեն Հախվերդյանի ամենասիրված երգերից մեկի՝  «Մեր սիրո աշուն»-ի բառերը:

Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանին
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ հատիկ
Գլորվում են ու հոսում են, ապակուց թափվում են ցած
Այս խոսքերը, որ լսվում են իմ երգի մեջ ուշացած:

Ում է պետք խոստովանանքդ, ափսոսանքդ ուշացած
Սերը քո մի հանելուկ էր ու գաղտնիք էր չբացված
Դա գուցե աշնան կատակն էր, տերևներն էին դեղնած
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվիի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:

Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի
Այս ամենը հատուցումն է իմ գործած հին մեղքերի
Այն աղջիկը, այն աշունը բախտն էր  իմ, որ կորցրի
Դա ջահել իմ խենթությունն էր, որ երբեք ինձ չեմ ների:

Ես գիտեմ երջանկությունը մի անգամ է այցելում
Իսկ հետո երբ հեռանում է այցետոմսն է իր թողնում
Ու հետո ամբողջ կյանքում մեր մենք նրան են որոնում
Այն հասցեն, որ նա թողնում է երբեք ոչ ոք չի գտնում:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի:                                                                                                                                                                        



© NEWS.am STYLE