Օրվա բաղադրատոմսը. «Ծույլ կին»

13:47   28 օգոստոսի, 2014

Այս ճաշատեսակն անչափ արագ է պատրաստվում, եթե դրա համար անհրաժեշտ պելմենները նախօրոք պատրաստած ունենաք կամ արդեն պատրաստի գնեք խանութից:

Այսպես, «Ծույլ կնոջ» համար ձեզ անհրաժեշտ են՝ պելմեններ, սոխ, պանիր, ձու, մայոնեզ կամ թթվասեր, կանաչի, համեմունքներ:

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատել եւ տապակել՝ մինչեւ կարմրի: Ձվերը հարել, այնուհետ թթվասերը կամ մայոնեզը: Նախապես ձեթով պատված եւ տաքացրած թավայի մեջ շարել պելմենները, համեմել, վրան լցնել կանաչին, ապա հարած ձուն, թթվասերը կամ մայոնեզը: Վերջում վրան պանիր քերել: Թավան դնել ջեռոցն ու եփել մոտ 40 րոպե:

Բարի ախորժակ!



© NEWS.am STYLE