Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ամուսնալուծությունը փիար քա՞յլ է

15:27   28 օգոստոսի, 2014

Բամբասանքներն այն մասին, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին շուտով ամուսնալուծվելու են դեռեւս չեն մարում։ Օրերս երգչուհու հայրը՝ Մեթյու Նոուլզը, հերքել է դրանք։ Ըստ նրա՝ Բեյոնսեի եւ Ջեյ Զիի ամուսնալուծությունը փիար քայլ է՝ On the Run համերգային շրջագայության  տոմսերը վաճառելու համար։

«Սա կոչվում է Jedi Mind, եւ դա մի հնարք է, որով երգիչներն արդեն վաղուց հիմարացնում են Ձեզ։ Ես շատ լավ գիտեմ դա, քանի որ մենք նախկինում այս քայլն էլի ենք օգտագործել այլ շրջագայությունների ժամանակ»։

Այն, որ վերելակում Բեյոնսեի քույրը հարվածել էր Ջեյ Զիին, Մեթյու Նոուլզը կրկին փիար քայլ է համարել։

«Սա նույնպես Jedi Mind-ի հնարքներից մեկն է, որի շնորհիվ համերգի տոմսերի վաճառքը անհավանականորեն աճեց, իսկ Բեյոնսեի վերջին ալբոմի վաճառքն այս իրադարձությունից հետո 200 տոկոսով ավելացավ»։

 

Աղբյուրը՝ Spletnik.ru



© NEWS.am STYLE