Ջոլիի եւ Փիթի մասնակցությամբ նոր ֆիլմում էրոտիկ տեսարաններ կլինեն

16:00   28 օգոստոսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը միասին հանդես են գալու մեկ ֆիլմում։ Այժմ արդեն պարզ է դարձել որոշ մանրամասներ այս ֆիլմի մասին։

Ինչպես հայտնել է Us Magazine-ը՝ նոր ֆիլմը կոչվում է «By the Sea» («Ծովափին»)։ Ֆիլմի սցենարը որոշ նմանություններ կունենա նրանց մյուս համատեղ «Տեր եւ տիկին Սմիթներ» ֆիլմին։ Նաեւ պարզ է դարձել, որ նրանք միասին նկարահանվելու են մի շարք էրոտիկ տեսարաններում։

Ֆիլմի նկարահանումները սկսվելու են սեպտեմբերին, իսկ ֆիլմը, հավանաբար, մեծ էկրաններ կբարձրանա մյուս տարվա վերջ։

 

Աղբյուրը՝ Wday.ru



© NEWS.am STYLE