Ջենիֆեր Էնիսթոնը հղի՞ է (ֆոտո)

17:02   28 օգոստոսի, 2014

Ջենիֆեր Էնիսթոնը ներկա է եղել «Life Of Crime» ֆիլմի պրեմիերային։ Սակայն հազիվ էր Էնիսթոնը հայտնվել կարմիր գորգի վրա, երբ նա գրավել է երկրպագուների ուշադրությունը. բոլորը զարմացած հայացքներով նայել են 45-ամյա դերասանուհու փորին։

Դերասանուհի արծաթագույն զգեստը՝ Saint Laurent-ից, հստակ ցուցադրել է Էնիսթոնի փորը եւ պարզ է դարձել, որ Ջենիֆերը շուտով մայր է դառնալու։  

Հիշեցնենք, որ 2011թ-ին Ջենիֆերը հանդիպում էր դերասան Ջասթին Թերի հետ, իսկ 2012թ-ի օգոստոսին զույգը նշանվեց, բայց արդեն երկու տարի է նրանք ժամանակ չեն կարողանում գտնել ամուսնանալու համար։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE