VARDA-ն անձնագրային լուսանկար է հրապարակել

18:19   28 օգոստոսի, 2014

Պարուհի VARDA-ն անձնագրային լուսանկար է հրապարակել իր միկրբլագում եւ մեկնաբանել այսպես.

«Միայն ի՞նձ է թվում, որ չորս լուսանկարներում էլ տարբեր եմ։ Լուսանկարիչը հարցրեց՝ «ո՞ր երկրի համար եք վիզա ուզում ստանալ». հավանաբար ես շատ վերացական եմ պատասխանել։ Լուսանկարներից մեկը, հաստատ, Նիդեռլանդների համար է»։

Հիշեցնենք, որ պարուհի VARDA-ն վերջերս մասնակցել է Ուկրաինայի ամենահայտնի երաժշտական М1 ալիքի «ПОПконвеєрXL» նախագծին։ Հարցազրույցի ժամանակ պարուհին պատմել է իր ընտանիքի մասին, պատասխանել բլից-հարցերին, ինչպես նաեւ նշել է, որ նա իրենց ընտանիքի վեցերորդ երեխան է եւ իր փոխարեն VARDA–ի հայրը ցանկացել է որդի ունենալ։



© NEWS.am STYLE