Ումա Թուրմանը՝ իր եւ Քվենտին Տարանտինոյի սիրավեպի մասին

17:40   28 օգոստոսի, 2014

Դերասանուհի Ումա Թուրմանը Vs. Magazine-ին տված հարցազրույցի ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է իր եւ Քվենտին Տարանտինոյի սիրավեպի մասին լուրերը, հայտնել է Spletnik.ru-ն։

«Երեկ երեկոյան ես եւ պարոն Տարանտինոն միասին քննարկում էինք այս բամբասանքները։ Նրան բարկացրել էր այն, որ ես իրեն չէի տեղեկացրել այս մասին։ Նա ասաց. «ըստ մամուլի՝ մենք գրեթե ամուսնացած ենք» եւ դրանից հետո նրա մոտ մի հիստերիկ ծիծաղ սկսվեց։ Մեր հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին միշտ են եղել։ Մարդիկ պարզապես այս թեմայի օգնությամբ զբաղեցնում են իրենց»,-ասել է 44-ամյա դերասանուհին։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Թուրմանը խզել է իր հարաբերությունները ֆրանսիացի գործարար Արպադ Բյուսոնի հետ, եւ քանի որ Կաննի փառատոնի ժամանակ նա շատ մտերիմ է եղել Տարանտինոյի հետ (ըստ որոշ լուրերի՝ նրանք նույն առանձնատանն են ապրել), այսպիսի բամբասանքներ են սկսել տարածվել։

 

 




© NEWS.am STYLE