VARDA-ն, Սոսո Պավլիաշվիլին, Kevin J Mccoy-ը եւ հայկական էստրադայի շատ աստղեր` «Tashi-show-2014»-ին

21:08   28 օգոստոսի, 2014

Կրեմլի Պետական պալատում հոկտեմբերի 25-ին տեղի կունենա «Tashi-show-2014» մրցանակաբաշխությունը։

Հանդիսատեսը այս տարի ականատես կլինի ինչպես գեղեցիկ համերգային ծրագրի, այնպես էլ բեմադրված հումորային շոուի։

«Tashi-show-2014»-ի գլխավոր հյուրերն են՝ Kevin J Mccoy-ը, VARDA-ն, «Блестящие» խումբը, Սոսո Պավլիաշվիլին։

Հայ արտիստներից այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում են՝ Արմինկան, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ավո Խալաթյանը, Սոֆի Մխեյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Արմոն, Վաչե Ամարյանը, Եվա Ռիվասը եւ շատ ուրիշներ։



© NEWS.am STYLE