ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:04   29 օգոստոսի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր դուք ամեն ինչի պատրաստ կլինեք հանուն ձեր սիրելիի ժպիտի՝ անգամ կանգնել գլխի վրա։ Չնայած դուք բոլոր հիմքերն ունեք՝ հուսալու, որ նման ռիսկի դիմելու կարիք չի լինի. բավարար կլինեն եւ անկեղծ հաճոյախոսություններն ու քնքուշ խոսքերը։

ՑԼԵՐ 

Այսօր դուք պարզ կերպով կհասկանաք, որ դուք եւ ձեր զուգընկերը իդեալականորեն ստեղծված եք միմյանց համար։ Հավանաբար, որեւէ իրադարձություն կլինի, որը կստիպի ձեզ այդ կերպ մտածել։ Աստղերը հուշում են պահապնել ձեր հարաբերությունները. հաճախ չես հանդիպի զույգերի, ովքեր ամբողջությամբ միմյանց հասկանում են։  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր առաջին հայացքից կգրավեք ինչ-որ մեկին, ընդ որում՝ ձեզ համար միանգամայն անսպասելի, իսկ նրա համար նշանակալի կերպով։ Արդյունքում՝ կտուժեն ձեր նյարդերը, քանի որ հակառակ սեռի հերթական ներկայացուցիչը երկար եւ ձանձրալի կերպով կսիրահետի ձեզ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի մոտ ինչ-որ կարեւոր բան չի ստացվի, եւ նա իր ողջ բարկությունը կթափի աշխարհի եւ, մասնավորապես, ձեզ վրա, քանի որ դուք այս աշխարհում նրա ամենամտերիմ մարդն եք։ Փորձեք հասկանալ նրան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր կզգաք, որ սիրելիի հետ հարաբերություններում ինչ-որ բան անհետացել է եւ դա բացասաբար է անդրադառնում ձեր հարաբերությունների վրա։ Փորձեք ինչ-որ կերպ դա շտկել։ Մի վախեցեք խենթություններից։


ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին ձեր աչքերում կտեսնի ձեզ համակած ամբողջ կիրքը։ Պետք չէ դրանից վախենալ, պարզապես պետք է իմանալ այդ մասին եւ չզարմանալ, թե որտեղից ձեր սիրելին գիտի դա ձեզանից էլ լավ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Բավականին քիչ է մնացել այն օրվան, երբ ձեր եւ ձեր սիրելիի երազանքները կիրականան։ Այդ պատճառով օրը կանցնի հրաշքի սպասումով։ Կարեւորը՝ չվախենալ, քանի որ, հակառակ դեպքում, երազանքը կարող է չիրականանալ։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր առավելագույն ջերմություն ցուցաբերեք ձեր զուգընկերոջ հանդեպ։ Դուք նույնիսկ պատկերացում չունեք, թե նա որքան ունի դրա կարիքը, բայց նա ձեզ այդ մասին չի ասի։ Դուք էլ մի հարցրեք, պարզապես ավելի քնքուշ եղեք, քան երբեւէ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ դուք ինքնուրույն եք եւ կարող եք գործել առանց նրա օգնության։ Փորձեք մի փոքր անպաշտպան ձեւանալ, ով կարիք ունի հուսալի ուսի։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր հեշտ օր է սպասվում ձեզ։ Դուք ավելի շատ կզվարճանաք, քան այլ գործերով կզբաղվեք։ Այսօր, կարելի է ասել, հանգստյան օր է ձեզ համար։ Ամբողջ ծանր գործը կանի ձեր սիրելին, ընդ որում՝ նա հիանալիորեն գործը գլուխ կբերի։


ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը բարենպաստ է ոչինչ չանելու եւ հանգստանալու համար, առաջին հերթին՝ կենցաղային հոգսերից։ Թող ով ուզում է զբաղվի դրանցով, միայն թե՝ ոչ դուք։ Իսկ դուք վայելեք օրը սիրելիի հետ։

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիի կողքին ձեզ միանգամայն ապահով եւ անվտանգ կզգաք։ Թվում է՝ ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել, բայց անվտանգության զգացողությունը անվիճելի կլինի։ Աստղերը հուշում են վայելել պահը։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE