Թուրքիա, Իսպանիա, Հունաստան. որտե՞ղ են հանգստացել այս ամառ հայ աստղերը

12:08   29 օգոստոսի, 2014

Հանգստի եւ արձակուրդների սեզոնը ավարտվում է՝ իր տեղը զիջելով աշնանը։ Թեեւ թավշյա սեզոնը նույնպես համարվում է հանգստի համար լավ շրջան, այնուամենայնիվ, շատերը նախընտրում են հանգստանալ թեժ ամռանը։ Այս ընթացքում NEWS.am STYLE-ը պարբերաբար ներկայացրել է հայ հայտնիների ամառային հանգստի լուսանկարները։ Ամփոփելով ամառը, այսօր ցանկանում ենք ներկայացնել, թե հայ աստղերից ով որտեղ անցկացրեց իր հագիստը։

Եվ այսպես, Դիանա Մալենկոն, Լիդիա Գրիգորյանը, Գագիկ Մկրչտյանը եւ Նարեկ Քթոյանն իրենց հանգիստը վայելեցին Հունաստանում։

Հունաստանում իրենց  հանգստյան օրերն անցկացրեցին նաեւ հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը։

Դերասաններ Սարգիս եւ Մանո Գրիգորյաններն այս տարի հանգստացան Թուրքիայում՝ Անթալիայում։

Թուրքիայում է հանգստացել նաեւ Մարիամ Մելիքյանը:

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նախընտրեց Բուլղարիան։

Մենչն իր ընտանիքի հետ ամառն անցկացրեց Իսպանիայում։

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանն իրենց որդու հետ մեկնեցին Եգիպտոս։

Մերի Ներսիսյանը եւ Գոռ Պետրոսյանը հանգիստ ունեցան Վրաստանում։

Վրաստանում հանգստացավ նաեւ դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը։

Նազենի Հովհաննիսյանը եւ Սոֆի Մխեյանը միասին հանգստացան Բարսելոնում։

Հովհաննես Ազոյանն իր կնոջ հետ ամառը եղավ Սանկտ Պետերբուրգում։

Պարուհի Վիկա Մարտիրոսյանն իր ընտանիքի հետ հանգստացավ Բուլղարիայում։

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նախընտրեց իր հանգիստն անցկացնել Մոնտենեգրոյում։

Մայքլ Քոթանջյանն իր ընտանիքի հետ հանգստացավ Ուռեկիում։

Էրիկ Անթառանյանը կնոջ եւ որդու հետ ամառային հանգիստը վայելեց Վրաստանում։

Արամ MP3-ն ամառային արձակուրդն անցկացրեց Եգիպտոսում։

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE