Եվա Ռիվասը միացել է «սառը ցնցուղ» ֆլեշմոբին

18:01   28 օգոստոսի, 2014

Երգչուհի Եվա Ռիվասը նույնպես միացել է Ice Bucket Challenge ֆլեշմոբին։

Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութը՝ մարտահրավեր նետելով իր ընկերներին։

Հիշեցնենք, որ «սառը ցնցուղից» հրաժարվողները պետք է 100 դոլար եւ ավելի գումար փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել։

 



© NEWS.am STYLE