Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Ֆրանսիայում գաղտնի ամուսնացել են

18:40   28 օգոստոսի, 2014

Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Ֆրանսիայում գաղտնի ամուսնացել են: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, զույգը գրանցել է իր ամուսնությունը շաբաթ օրը՝ օգոստոսի 23-ին:

Նորապսակների մամլո խոսնակը հայտարարել է, որ միջոցառումը, որին ներկա են եղել միայն մտերիմ անձինք, տեղի է ունեցել ֆրանսիական փոքրիկ մատուռներից մեկում:

Հիշեցնենք, որ վերջերս ամերիկացի հայտնի էքստրասենս Ռոն Բարդը հայտարարել էր, որ Բրեդ Փիթը չի սիրում Անջելինա Ջոլիին եւ չի լքում նրան միայն հանուն երեխաների։ 



© NEWS.am STYLE