Նոր մանրամասներ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնության մասին

11:04   29 օգոստոսի, 2014

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Ֆրանսիայում գաղտնի ամուսնացել են։ Այժմ հայտնի են դարձել որոշ մանրամասներ նրանց ամուսնության մասին։

Այսպիսով, 50-ամյա Փիթն ու 39-ամյա Ջոլին ամուսնացել են Նիցցայում գտնվող մի հին առանձնատանը, որը զույգը մեկ տարի առաջ գնել էր 60 միլիոն դոլարով։

Անջելինան խորանին մոտեցել է իր երկու որդիների ուղեկցությամբ։ Նրանց չորս աղջիկները բերել են ամուսնական մատանիները։ Հատկանշական է, որ բացի երեխաներից եւ ամուսնությունը գրանցող պաշտոնյայից, ուրիշ ոչ մեկ ներկա չի եղել այս արարողությանը։ Դեռեւս ոչ մի լուսանկար հրապարակված չէ համացանցում։

 

Աղբյուրը՝ Ivona

 



© NEWS.am STYLE