Բրեդ Փիթը ցուցադրել է իր ամուսնական մատանին (ֆոտո)

12:46   29 օգոստոսի, 2014

Դեռ չեն դադարել Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի գաղտնի ամուսնության մասին լուրերը, երբ արդեն դերասանը ցուցադրել է իր ամուսնական մատանին։

Երեկ Փիթը նոր «Fury» («Ցասում») ֆիլմի ֆոտոշարքի նկարահանումներին ներկայացել է ամուսնական մատանիով։

Հիշեցնենք, որ շաբաթ՝ օգոստոսի 23-ին,  Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը Ֆրանսիայում գաղտնի ամուսնացել են. արարողությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ։

 

Աղբյուրը՝  Hello!



© NEWS.am STYLE