Իվետա Մուկուչյանի եւ Լազզարոյի «Summer Rain» երգի տեսահոլովակը

10:33   29 օգոստոսի, 2014

Եչգչուհի Իվետա Մուկուչյանը եւ Լազզարոն դեռեւս անցած տարի ամռանը ներկայացրեցին «Summer Rain» երգը, որի հեղինակները հենց իրենք են:

Ժամանակին երգը սիրվեց եւ հիթ դարձավ: Այժմ Լազզարոն եւ Իվետան ներկայացնում են երգի տեսահոլովակը: Նշենք, որ երգն ունի նաեւ բազում remix տարբերակներ:

Հիշեցնենք, որ երգչուհի Իվետան, ով բնակվում է Գերմանիայում մասնակցել է մի շարք մրցույթների: Հայաստանում նա մասնակցել է «Հայ սուպերսթար» նախագծին, իսկ Գերմանիայում «Գերմանիայի ձայնը» նախագծին եւ այլն:

Իվետան կարճ ժամանակահատվածում կարողացավ երկրպագուների մեծ բանակ ունենալ թե՛ արտերկրում եւ թե՛ Հայաստանում:

 NEWS.am STYLE-ը ստորեւ ներկայացնում է «Summer Rain» տեսահոլովակը՝




© NEWS.am STYLE