Բրիթնի Սփիրսը բաժանվել է ընկերոջից

13:11   29 օգոստոսի, 2014

Բրիթնի Սփիրսը կրկին միայնակ է։ Այս մասին երգչուհին հայտնել է իր միկրոբլոգում. «Ախ, միայնակ կյանք»,- Թվիթերում գրել է նա։

Երգչուհու ներկայացուցիչները հաստատել են այն լուրերը, որ նա բաժանվել է ընկերոջից։

Ըստ TMZ-ի՝ Բրիթնիի եւ Դեւվիդ Լուկադոյի բաժանման պատճառը մի հոլովակ է, որտեղ Դեւվիդը պարում ու համբուրվում է մեկ այլ կնոջ հետ։ Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ տեսանյութը նկարահանված է օգոստոսի սկզբին։

Դեւվիդի ներկայացուցիչը նույնպես մեկնաբանել է այս լուրը։

«Դեւվիդը շատ-շատ է սիրում Բրիթնիին։ Մենք ափսոսում ենք, որ ամեն ինչ այսպիսի ընթացք ստացավ, բայց հուսով ենք, որ նրանց հարաբերությունները շուտով կվերականգնվեն»։

 

Աղբյուրը` Hello!



© NEWS.am STYLE