Օրվա բաղադրատոմսը. «Ուրախ ոզնի»

13:48   29 օգոստոսի, 2014

Բոլոր տնային տնտեսուհիներն էլ առօրյայում պատրաստում են տարատեսակ կոտլետներ, սակայն այս մեկը տարբերվում է իր համով եւ տեսքով: «Ուրախ ոզնի» պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է տավարի մսից կոտլետի ֆարշ, ձու, վերմիշել, աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Խաշում ենք ձվերը եւ կեղեւահան անում: Մսից պատրաստում ենք դասական կոտլետի ֆարշ: Ֆարշից ոչ շատ մեծ գնդիկներ ենք պատրաստում, բացում դրանք եւ յուրաքանչյուրի մեջ մեկ ամբողջական ձու դնում եւ փակում:

Ստացված կոտլետին մի փոքր երկարավուն տեսք ենք հաղորդում, ապա սեւ ձիթապտղի կամ պղպեղի միջոցով աչքեր եւ քիթ պատրաստում «ոզնիների» համար: Վերջում «ոզնիների» վրա շարում ենք վերմիշելն այնպես, որ դրանք փշերի տեսք ունենան, ապա տեղադրում ջեռոցն ու թխում:



© NEWS.am STYLE